Նոնա Թելոյանը` ծննդյան օրը ամուսնությունը գրանցելու և խնջույքի գումարը բարեգործության տրամադրելու մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Այսօր դերասանուհի Նոնա Թելոյանը նշում է ծննդյան 25-ամյակը, սակայն այսօրն այսուհետ նրա եւ ամուսնու` դերասան Դավիթ Հակոբյանի համար կրկնակի տոն է լինելու: Life.panorama.am-ի հետ զրույցում Նոնան պատմեց, որ ամուսնու հետ որոշել են ծննդյան օրը իրենց միությունը տեղափոխել փաստաթղթային հարթություն.
«Ես ու Դավիթը զագսավորված չէինք ու որոշեցինք, որ հենց ծննդյանս օրը կկատարենք այդ կարեւոր քայլը, որպեսզի հետո անընդհատ հիշենք ու տոնենք: Միշտ կատակելով ասում էինք` հին ընտանիքների նման, մինչեւ արու զավակ լույս աշխարհ չբերեմ, չենք ամուսնանա, ուստի այսօր մեր «վկան» եղավ մեր որդին` Էդուարդը»,- կատակելով նշեց Նոնան:
Ի դեպ` դերասան ամուսինները մեծ խնջույք չեն կազմակերպի, փոխարենը նախատեսված գումարն այլ կարեւոր միջոցի կծառայեցնեն.
«Քանի որ որդիս դեռ շատ փոքր է, ուստի մեծ խնջույք չենք կազմակերպի, պարզապես տանը ընտանեկան փոքրիկ հավաքույթ կձեռնարկենք: Փոխարենը` մեծ խնջույքի համար նախատեսված գումարը կուղղենք բարեգործության, հենց վաղն էլ այդ հարցով կզբաղվենք»,- ընդգծեց նա:
Շարունակությւոնը` այստեղ: