Ռոնալդու. Բանտերում կան շատ անմեղ մարդիկ, եւ ես ինձ զգում եմ այդպիսին
SportՄադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ իրեն անհիմն են մեղադրում հարկերից խուսափելու մեջ:
«Դա զայրացնում է ինձ, քանի որ ամեն բան փորձում են անել օրինական ու թափանցիկ: Այն, ինչ գրել էին իմ մասին, ճիշտ չէ, իսկ սուտն առաջացնում է անհանգստություն: Երբ խոսում են իմ անձնական կյանքի, ընկերների ու հարսնացուի մասին, դա նորմալ է: Իսկ երբ խոսքը նման լուրջ բաների մասին է... Վաղ թե ուշ ճշմարտությունը հայտնի է դառնալու: Կան շատ անմեղ մարդիկ բանտերում, եւ ես ինչ-որ տեղ ինձ զգում եմ այդպիսին»,- 31-ամյա Ռոնալդուի խոսքը մեջբերում է L'Équipe-ը:
Հիշեցնենք, որ նախօրեին Պորտուգալիայի հավաքականի ավագը չորրորդ անգամ արժանացել էր «Ոսկե գնդակ» մրցանակին: