Լևանդովսկին երկարաձգել է իր պայմանագիրը Բավարիայի հետ
SportՄյունխենի «Բավարիան» երկարաձգել է թիմի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու պայմանագրի ժամկետը,- տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
28-ամյա հարձակվողն ակումբում կմնա մինչև 2021 թվականի հունիսի 30-ը:
«Ուրախ եմ, որ բանակցությունները դրական արդյունք տվեցին: Կմնամ «Բավարիայում» ևս մի քանի տարի: Մենք ամբիցիոզ նպատակներ ունենք»,- ընդգծել է Լևանդովսկին:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով մեծապես հետաքրքրված էր Մադրիդի «Ռեալը»: