Yerevan, 29.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման համար ԵՄ-ն տրամադրելու է ավելի քան 9 մլն եվրո

Economics

«Համակողմանի տարածքային զարգացման ծրագրերը և ռազմավարական պլանավորումը հանուն Հայաստանի մարզերի զարգացման» տարածքային զարգացման համաժողովը և տարածքային զարգացման ծրագրերի դրամաշնորհների ստորագրման արարողությունը կայացավ դեկտեմբերի 13-ին։ 

Պիլոտային Տարածաշրջանային Զարգացման Ծրագիր դրամաշնորհը (ՊՏԶԾԴ) ֆինանսավորվում է ԵՄ-ի և ՀՀ կառավարության կողմից, արժեքը կազմում է ավելի քան 9 միլիոն եվրո։ Նպատակն է բարելավել սոցիալ-տնտեսական իրավիճակը մարզերում։ 

ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը համաժողովի ժամանակ ասաց. «Եվրոպական հարևանության ծրագրով մենք այսօր սկիզբ ենք դնում պիլոտային տարածքային զարգացման դրամաշնորհային ծրագրին։

Տարածքային զարգացման  տեսակետից կարևոր նախաձեռնություն է և շատ կարևոր է, որ այն գտնվում է Եվրոպական միության ուշադրության կենտրոնում և նրանց կողմից կա աջակցություն։ Մենք ակտիվորեն աշխատում ենք ԵՄ-ի հետ ավելի լայն համաձայնագրի կնքման շուրջ և այդ առումով աշխատանքները շատ հաջող կերպով են ընթանում։ Համաչափ զարգացման տեսակետից ևս կարևոր է քաղաքական  փաստաթուղթը ստորագրելը»։ 

Նա նաև նշեց, որ այս պահին ՀՀ Կառավարությունը կարևորում է եվրոպական հարևանության ընդհանուր ուղեծրում նման քաղաքականության իրականացումը տարածքային զարգացման տեսակետից։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծ ջանքեր է գործադրել ՝ ստեղծելու և բարելավելու տարածաշրջանային զարգացման քաղաքականությունը վաղ 2000-ականներից, ունեցել է մի շարք պիլոտային ծրագրեր և այս տարի հուլիս ամսին ընդունել է Հայաստանի տարածաշրջանային զարգացման ռազմավարությունը։ 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն էլ իր հերթին ասաց, որ այսօր ընդհանուր տարածքային զարգացման հեռանկարի համար շատ կարևոր օր է։ 

«Այսօր մենք ստորագրում ենք մի փաստաթուղթ, որով ուղղակի սկսվում է գործունեություն Հայաստանի տարբեր մարզերում։ Այդ ամենի արդյունքները մենք բոլորս պիտի տեսնենք առաջիկայում։ ԵՄ-ն շատ է կարևորում տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ գործունեությունը։

Մեզ համար պարզ է՝ այն փորձը, որ տարիների ընթացքում ունեցել է ԵՄ-ն, տարածքային անհամաչափությ ունը հաղթահարելու և երկրում կայուն ապրելակերպ ստեղծելու խնդրով։ Օժանդակությունը, որն այսօր մենք ստանում ենք Եվրոպական Միությունից և ակնկալում ենք ապագայում, հիմնականում ուղղված է լինելու բարեփոխումների վրա։ Այդ արդյունքները մեր երկրում կլինեն չափելի, գրանցելի և մենք ձեզ հետ միասին տեսնելու ենք այդ ամենը»,- ասաց նախարարը։ 

Դավիթ Լոքյանի խոսքով՝ այն ծրագրերի, որոնց վերաբերյալ ստորագրվեցին փաստաթղթեր, ընտրությունը իրականացրել են նրանց գործընկերները։

Դրամաշնորհ ստացած ծրագրերի ընտրությունը կազմակերպվել է երկու փուլով։ Առաջին փուլում միայն մեկ կարճ փաստաթուղթ է ներկայացվել շահագրգիռ ՀԿ-ների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից։ Ընդհանուր ներկայացվել է 47 հայեցակարգ։ Դեկտեմբերի 13-ին ստորագրվեցին դրամաշնորհների պայմանագրեր ԵՄ-ի և ՏԿԶՆ-ի հետ։ 
Ծրագրերի իրականացումը կսկսվի հաջորդ տարվա սկզբին։ 

ՊՏԶԾԴ ծրագրի ընդհանուր նպատակն է աջակցել Հայաստանի Կառավարությանը Հայաստանի մարզերի միջև ավելի համաչափ սոցիալական և տնտեսական զարգացում ապահովելու համար։ 

ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ծրագրի մասին խոսելիս նշեց՝ որպեսզի Հայաստանը բարգավաճի, պետք է հաղթահարվեն բոլոր խոչընդոտները։ 

«Շատ բավարարված ենք մեր գործակցությունից տարածքային կառավարման և զարգացման նախարարարության հետ։ Նաև մենք միասին մշակել ենք մարզերի զարգացման ռազմավարություն, մեկնարկ ենք տվել այս պիլոտային ծրագրին։ Ապագայի հետ կապված ասեմ, որ մեզ համար սա հեռահար ընտրություն է, երկարաժամկետ փիլիսոփայություն՝ մարզերին ուշադրություն դարձնելը։ Կարող եմ ասել, որ շուտով ավելի շատ կտեսնեք, որ ես և իմ գործընկերները հաճախ այցելում ենք մարզեր»,- ասաց Սվիտալսկին։ 

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote work