Ահա թե ինչու երբեք հարկավոր չէ Չինաստան գնալ
LifestyleBlognews.am-ը գրում է.
Չինացիները, անկասկած, կարող են հպարտանալ իրենց երկրի բնության հրաշագեղ տեսարաններով: Սակայն Ձեր պատկերացումները հօդս կցնդեն, երբ տեսնեք, թե երկրի տարբեր անկյուններում ինչ մակարդակի վրա է գտնվում աղտոտվածության մակարդակը:
Պեկինը և Չինաստանի այլ խոշոր քաղաքները հայտնի են իրենց մշտական ծխի ամպերով, որոնք հսկայական վնաս են հասցնում տեղի բնակչության առողջությանը: Իսկ աղբի նետումը երկրի բոլոր գետերի մեջ մի այլ խոշոր խնդիր է:
Չինաստանի առաջնորդները խոստացել են լրջությամբ զբաղվել օդի աղտոտվածության խնդրով: Սակայն դժվար կլինի դա անել այնպիսի երկրում, որտեղ աղտոտվածությունն այժմ էլ հսկայական տեմպերով շարունակում է մեծանալ:
1. Աշխատավորը սատկած ձուկ է հանում Ուհան քաղաքի գետից: Հուբեյ նահանգ, Կենտրոնական Չինաստան

2. Տղան լողում է ջրիմուռներով լի ջրում. Ցինդաո, Շանդուն

3. Լրագրողը աղտոտ, կարմիր ջրի նմուշ է վերցնում Յանցզի գետից

4. Ձկնորսները նավակով լողում են Չաոհում լճում, որը պատված է ջրիմուռներով. Հեֆեյ, Անհոյ նահանգ

5. Ծուխ Պեկինում: Օդում վնասակար նյութերի պարունակությունը 40 անգամ գերազանցում է անվտանգության միջազգային նորման

6. Երեխան լողում է կեղտոտ լճակում, Պինգբա

7. Աշխատավորը փորձում է մաքրել ջուրը նավթից. Դալյան, Լյաոնին

8. «Հոնգ Կոնգի պանորամա» հատուկ զբոսաշրջիկների համար

9. Պեկինյան կառույցներ՝ պատված ծխով

10. Երեխան առվակից ջուր է խմում. Յունանի նահանգ, Ֆույուանի շրջան

11. Ցիստերից արտահոսքից հետո. Շանգհանգ, Ֆուցզյանի նահանգ

12. Տղան քայլում է աղբի միջով, որը պատել է Շանտոու փողոցը, Գուանդուն նահանգ

13. Կինը պլաստիկ շշեր է հավաքում աղտոտված գետից, որը կարմիր գույն է ստացել

14. Պեկինից 100 կմ արևմուտք գտնվող գործարանի թափոնները, Յույտյան քաղաք

15. Սատկած ձուկ ջրում, որը պատված է ջրիմուռներով. Իստ-Լեյք, Ուհան

16. Տղամարդը քայլում է խողովակի կողքով, որով Յանցզի գետն են թափվում կեղտաջրերը

17. Աշխատավորները փորձում են Յանցզի գետի աղբը հավաքել

18. Չափազանց աղտոտ գետ Ցզյասին քաղաքում, Չժեցզյան նահանգ

19. Չինական մեծ պատը

20. Տղան թռչկոտում է աղբի կույտերի վրա, Ցզյասին քաղաքային շրջան
