Մոուրինյո. Հուսով եմ՝ Շվայնշտայգերը կմնա
Sport«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հույս է հատնել, որ գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը չի հեռանա անգլիական ակումբից, որում չունի խաղային պրակտիկա:
«Հուսով եմ, որ Շվայնշտայգերը կմնա: Եթե միայն նա մեզ չդիմի ապագայի հետ կապված այլ ծրագրերով, որոնք ավելի կարեւոր կլինեն նրա համար:
Մենք խաղում ենք Պրեմյեր լիգայում, Եվրոպայի լիգայում ու Անգլիայի 2 գավաթներում: Այնպես որ, մեր խաղացողների թիվն այնքան էլ շատ չէ, նույնիսկ՝ Շվայնշտայգերի՝ գլխավոր թիմ վերադարձից հետո: Նա մեր տարբերակներից մեկն է»,- մարզիչի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում 32-ամյա Շվայնշտայգերը մեկ հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում՝ «Վեստ Հեմի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում փոխարինման դուրս գալով 86-րդ րոպեին: