Էվրան կատակել է Ռոնալդուի «Ոսկե գնդակի» առթիվ
SportԹուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի պաշտպան Պատրիս Էվրան անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որը դեկտեմբերի 12-ին չորրորդ անգամ արժանացել էր «Ոսկե գնդակ» մրցանակին:
«Դու բացարձակապես արժանի էիր դրան, Կրիստիան Դիոր: Սակայն դու հիշում ես, որ պետք է ստանաս 5 «Ոսկե գնդակ»: Ես սիրում եմ այս խաղը»,- Instagram-ում գրել է Էվրան:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն ու Էվրան միասին խաղացել են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»: