Վերա Բրեժնեւան պարծեցել է իդեալական կազմվածքով
Lifestyle34-ամյա Վերա Բրեժնեւան պարծեցել է իդեալական կազմվածքով։ Նա Instagram–ում ցուցադրել է լուսանկար, որում ՄԻԱՎ/ՁԻԱՀ հարցերով ՄԱԿ բարի կամքի դեսպան Բրեժնեւան (այո, այո) սեւ լողազգեստով է։

«Մինչեւ Ամանոր մնաց 17 օր»,– մակագրել է Վերան լուսանկարը։

Ի դեպ, Վերան նոյեմբերին գլխավորել էր Ռուսաստանի ամենասեքսուալ կանանց ցուցակը՝ Maxim ամսագրի վարկածով։ Եվ արդեն 4-րդ անգամ։ Նշենք, որ ընթերցողների քվեարկության արդյունքում Բրեժնեւան միայն 7-րդ տեղում էր, սակայն ցուցակի վերջնական տարբերակում, որը կազմել էին մասնագետների կարծիքը հաշվի առնելով, նա հայտնվել էր 1-ին տեղում։

Ընթերցողների կարծիքով երկրի ամենասեքսուալ կինը երգչուհի МакSим–ն է։