Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ի ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Ամասիա-Գյումրի, Գյումրի-Բավրա ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Դիլիջանի, Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանները, Ջաջուռ-Լուսաղբյուր, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Գյումրի և Արթիկի, Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի մարզերում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Ելփինի ոլորաններում, Սյունիքի մարզի Սիսիան, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Լոռու մարզի Սպիտակ, Տաշիր, Վանաձոր, Ստեփանավան, Շիրակի մարզի Գյումրի, Արթիկ, Մարալիկ քաղաքներում, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով:
Արարատի մարզում տեղում է թույլ ձյուն: Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է:
Սարավան-«Զանգեր», Գորիս-Կապան ավտոճանապարհներին և Չայնիի ոլորաններին մառախուղ է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: