Արմեն Երիցյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
SocietyԿառավարությունում դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար, Հայաստանի Հանրապետության պետական գործիչ Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արմեն Երիցյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին՝ ժամը 18:00-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զանգված), վերջին հրաժեշտի արարողությունը՝ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 11:30-12:45-ը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում: