44-ամյա Գվինեթ Փելթրոուն նշանադրվել է Բրեդ Ֆելչակի հետ
LifestyleԴերասանուհի Գվինեթ Փելթրոուն նշանադրվել է իր սիրելիի ՝ պրոդյուսեր Բրեդ Ֆելչակի հետ։ Զույգը հանդիպում էր մոտ 1 տարի և արդեն որոշել է օրինականացնել հարաբերությունները։
Գվինեթն արդեն նշանադրության մատանիով հասցրել է ներկա գտնվել Ջեյ Զիի ծննդյանը, որն ուղղակի անհնար էր չնկատել։ Ինչպես նաև հյուրերը լսել են, որ Գվինեթը Բրեդին ներկայացրել է որպես իր փեսացու։ Սակայն առաջիկա հարսանիքի մասին դերասանուհին ոչինչ չի ասել։
Փելթրոուն սկսեց հանդիպել Բրեդ Ֆելչակի հետ երաժիշտ Քրիս Մարտինից բաժանվելուց հետո։ Նախկին ամուսիններն ունեն 2 երեխա՝ 10-ամյա որդի ու 12-ամյա դուստր։