Դիմա Բիլանը պատմել է իր հիվանդության մասին
Lifestyle34–ամյա հայտնի ռուս երգիչ Դիմա Բիլանը հիվանդացել է։ Երգիչն իր Instagram–ում պատմել է, որ հույս ունի շուտով ապաքինվել։
«Վերջը հիվանդացա եւ չեմ պատրաստվում ձեւացնել, թե լավ տրամադրություն ունեմ… ջերմությունս 38.2 աստիճան է, բրոնխերս… Տհաճ է շատ, ուզում եմ քնել, բայց ոնց քնես քրտինքի մեջ կորած։ Բոլոր բուժիչ միջոցներն ընդունել եմ։ Հուսամ, վաղը կարթնանամ եւ ավելի լավ կզգամ, իսկ եթե ոչ…»,– գրել է երգիչը։
Բազմաթիվ հետեւորդներ անմիջապես արձագանքել են։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին Դիման կդառնա 35 տարեկան։