Քիմ Քարդաշյանը դարձել է 2016 թվականին առավել մեծ ժողովրդականություն վայելած սելֆիների հեղինակը
Lifestyle2016 թվականին ցանցի օգտատերերը ամենից հաճախ Google-ում փնտրել են ռեփեր Քանյե Ուեսթի կնոջ՝ Քիմ Քարդաշյանի սելֆիները:
Այդ մասին հայտնել Է Time հանդեսը:
Ինչպես նշում Է հրատարակությունը, Instagram-ում Քարդաշյանի օգտահաշվի ժողովրդականության վրա ազդել Է կիսամերկ տեսքով լուսանկարի հրապարակումը: Բացի այդ, 2016 թվականին նա թողարկել Է գիրք, որն ամբողջությամբ բաղկացած Է Instagram-ում արդեն հրապարակված լուսանկարներից:
Առավել մեծ ժողովրդականություն վայելող սելֆիների ցուցակում երկրորդ տեղն զբաղեցրել Է Շերոն Օսբոռնի՝ ռոքեր Օզի Օսբոռնի կնոջ եւ «Օսբոռնների ընտանիքը» ռեալիթի-շոուի աստղի հաշիվը: Օսբոռնը մերկ լուսանկարվել Է հաջակցություն Քիմ Քարդաշյանի եւ լուսանկարը հրապարակել իր Instagram-ում:
Հնգյակում տեղ են գտել նաեւ ռեփեր Աշերը, դերասան Սեբաստիան Սթենը եւ ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը:
Սելֆիների վերաբերյալ առավել տարածված որոնողական հարցումներում նշվում Է Ջասթին Թիմբեռլեյքի Instagram-ը, որը ԱՄՆ-ի ընտրությունների վաղաժամկետ քվեարկութան օրը լուսանկար Էր հրապարակել Մեմֆիսի ընտրատեղամասից: Նահանգի իշխանությունները հայտարարել են, որ լուսանկարի հրապարակումը դիտարկում են որպես օրենքի խախտում:
Առավել մեծ ժողովրդականություն վայելող սելֆիների հեղինակների տասնյակ են մտել երաժիշտ եւ հեղինակ Ջարեդ Լեթոն, ամերիկացի մոդել Նիկոլ Օսթինը, դերասան Ջեյմս Ֆրանկոն եւ երգչուհի Քեթի Փերրին: