Yerevan, 30.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ վերահսկիչ պալատը պարզաբանել է «Ձեռնարկությունների ինկուբատոր»-ում վերահսկողության արդյունքները

ՀՀ վերահսկիչ պալատը պարզաբանել է Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամում իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ։

ՀՀ վերահսկիչ պալատի հաղորդագրության մեջ նշված է. «Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը ՀՀ վերահսկիչ պալատի կողմից «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամում իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ, ինչպես նաև հիմնադրամի տնօրենի դեկտեմբերի 12-ի մամուլի ասուլիսի ժամանակ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելու փորձերը, ներկայացնում ենք հետևյալ պարզաբանումները: 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ 2001 թվականին, իսկ Հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ հանդիսացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը:

Այս տարիների ընթացքում Հիմնադրամը հիմնադրից՝ ՀՀ կառավարությունից, որպես դրամաշնորհ ստացել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» վարկային ծրագրի շրջանակում շուրջ 7.6 մլն ԱՄՆ դոլար (2001-2006թթ.), «Էլեկտրոնային հասարակության մրցունակության համար նորարարության վարկային ծրագրի» շրջանակում շու րջ 19.5 մլն ԱՄՆ դոլար (2010-2016թթ.), «Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության ծրագիրը» իրականացնելու համար պետական շնորհ՝ 241,548.5 հազ. դրամ (2014 թվականից մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը), «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը պետական աջակցություն» ծրագրով շուրջ 590,000.0 հազ. դրամ (2008-2015թթ.), (Հաշվետվության 24-25 էջ.):

Հետևաբար որևէ տարակուսանք ՀՀ վերահսկիչ պալատի կողմից վարկային և դրամաշնորհային միջոցների վերահսկողության հարցի վերաբերյալ չի կարող լինել, իսկ պետության կողմից տրամադրված միջոցների արդյունավետության նկատմամբ վերահսկողությունը որպես ՏՏ ոլորտի վրա գրոհ ներկայացնելը պարզապես սեփական գործունեության արդյունքները կոծկելու և խնդրո առարկայից շեղելու պարզունակ փորձ է: 
Նկատի ունենալով Հիմնադրամի տնօրենի այն հայտարարությունը, որ իր համար Հաշվետվությունում առկա նյութը անակնկալ էր և իրենց հետ առարկությունները չեն քննարկվել, տեղեկացնենք, որ վերահսկողության ընթացքում հայտնաբերված փաստերի վերաբերյալ ստուգող հանձնաժողովի կողմից կազմվել են թվով 6 միջանկյալ արձանագրություններ, որոնց վերաբերյալ Հիմնադրամի տնօրենը ներկայացրել է առարկություններ: 

Հիմնադրամի տնօրենը ս.թ. օգոստոսի 10-ի ՎՊԵ-Ա-50 գրությամբ հրավիրվել է Վերահսկիչ պալատ օգոստոսի 12-ին իր ներկայացրած առարկությունների քննարկմանը, սակայն Հիմնադրամը 11.08.2016թ. ՁԻՀ/Ֆ-418 գրությամբ տեղեկացրել է, որ Հիմնադրամի տնօրենը և այլ պատասխանատու անձինք մինչև սեպտեմբերի 1-ը բացակայում են երկրից, խնդրելով քննարկումը կազմակ երպել սեպտեմբերի 1-ից հետո: 
Վերահսկիչ պալատը, ընդառաջելով խնդրանքին, կազմակերպել է նոր քննարկում սեպտեմբերի 2-ին, մասնակցությամբ Հիմնադրամի տնօրենի, ՀՀ էկոնոմիկայի նախարարի, փոխնախարարի, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի և ՎՊ խորհրդի համակարգող անդամի, կետ առ կետ անդրադառնալով վերահսկողության ընթացքում բացահայտված փաստերին, ինչի մասին նշված է Հաշվետվության 24-րդ էջում: 
Հետևաբար, Հիմնադրամի տնօրենի հայտարարությունը, որ իրենց հետ առարկությունները չեն քննարկվել, ակնհայտ կեղծիք է և ապատեղեկատվություն:

Ավելին, ՎՊ կողմից հրապարակված Հաշվետվության «Միջանկյալ արձանագրություններով նշված փաստերի առնչությամբ Հիմնադրամի կողմից ներկայացված առարկությունների վերաբերյալ» բաժին 7-ում ամբողջությամբ անդրադարձ է կատարված ներկայացված առարկություններին (Հաշվետվության 20-24 էջ.), եզրակացնելով, որ Հիմնադրամի տնօրենի կողմից փորձ է արվել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված նորմերի (պարտականությունների), ինչպես նաև օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված իրավասությունների չկատարումը կամ ոչ լիարժեք իրականացումը հիմնավորել անհիմն բացատրություններով և փաստերի խեղաթյուրմամբ` խուսափելով օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվությունից:

Վերահսկիչ պալատի կողմից Հաշվետվությունը տեղադրված է Վերահսկիչ պալատի կայք էջի «Ընթացիկ հաշվետվություններ» բաժնում և Հաշվետվության բովանդակության վերաբերյալ հավելյալ որևէ մեկնաբանության անհրաժեշտություն Վերահսկիչ պալատը չի տեսնում, առավել ևս հաշվի առնելով, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազը, նկատի ունենալով, որ արձանագրված խախտումները առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ, ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցել է քրեական գործ»:

 

Unibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank