Իրենք իրենց ճանապարհով են գնում, ես` իմ. Կարեն Բոթոյան
Interview-Պարոն Բոթոյան, ի՞նչ եք կարծում՝ ինչպե՞ս է դասավորվելու Ձեր ապագա կարիերան ԱԺ-ում` ՕԵԿ-ից հետո:
-Պատգամավորական գործունեություն եմ ծավալելու:
-Ինչպե՞ս եք Ձեզ զգում այդ «ծավալումների» ընթացքում:
-Շատ լավ եմ զգում: Դե, մինչև հիմա ՕԵԿ ֆրակցիայի կազմում եմ եղել, հիմա դուրս եմ եկել, անկախ պատգամավոր եմ:
-Կարեն, ի՞նչն է Ձեզ համար ամենասրտամոտն էս կյանքում:
-Ինչը կապված է մեր ազգի հետ, սաղ էլ սրտամոտ է:
-Կոնկրե՛տ:
-Առանց կոնկրետանալու, առանց առանձնացնելու` բոլորը:
-«Ազգ», «խնդիրներ» հասկացություններն այնքա՜ն ընդարձակ են: Ի դեպ, մնալու եք անկախ պատգամավո՞ր:
-Այո:
-Պարոն Բոթոյան, ազգի, հայության ո՞ր կուսակցությունն է Ձեզ ամենասրտամոտը` այս պահին:
-Սրտամոտ կուսակցություն չունեմ այս պահին:
-Հասկացանք: Իսկ ի՞նչ եք կարծում, պարոն Բոթոյան, Ձեր կուսակիցները նեղացա՞ծ են Ձեզնից:
-Էդ իմ հին ընկերներին հարցրեք, ես իրենցից նեղացած չեմ:
-Դուք սիրո՞ւմ եք նրանց, Բոթոյան:
-Հարգում եմ, որովհետև մենք իրար հետ ճանապարհ ենք անցել:
-Բա որ ճանապարհ եք անցել, ինչո՞ւ հավատարիմ չմնացիք «ճանապարհին»:
-Քաղաքական բան է փոխվել, իրենք իրենց ճանապարհով են գնում, ես` իմ:
-Վերջին անգամ եմ հարցնում, Բոթոյան, կարո՞ղ է՝ մի օր էլ Ձեզ տեսնենք ՀՀԿ-ում:
-Ոչինչ չեմ բացառում, բայց էս պահին էդպիսի բան չկա:
-Մինչ ե՞րբ «չկա»։
-Չկա՛…
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ
http://www.irates.am/