Նիկտա Սիմոնյանը արժանացել է «Սպորտին ծառայելու համար» ՌԴ ազգային մրցանակի
SportՌուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանն արժանացել է «Սպորտին ծառայելու համար» (սպորտի և ֆիզիկական կուլտուրայի զարգացման գործում ունեցած ներդրման համար) մրցանակին:
Այյդ մասին հաղորդում է championat.com-ը: Պարգևատրման արարողությունը յուրաքանչյուր տարի անցկացվում է Ռուսաստանի սպորտի նախարարության կողմից, որի նպատակն է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում մարզիկների, մարզիչների, մասնագետների պրոֆեսիոնալ գործունեության խթանումը:
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում ազգային մրցանակ հանձնվում է 10 անվանակարգերում:
ՌԴ-ում տարվա մարզուհի է ճանաչվել հայազգի սուսերամարտուհի, Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն Յանա Եգորյանը: