Երևանում «Օպել»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկան
SocietyԵրեւանի Պուշկինի փողոցի թիվ 72 շենքի դիմաց դեկտեմբերի 13-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա:
Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: