«Ուոթֆորդը» տպավորել է Գվարդիոլային
Sport«Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Անգլիայի առաջնության 16-րդ տուրում «Ուոթֆորդի» նկատմամբ տնային հաղթանակը 2:0 հաշվով:
«Հաղթեցինք՝ ցուցադրելով լավ ֆուտբոլ: Ամբողջ թիմը լավ աշխատեց, իսկ մեր պաշտպանները հաջող հանդես եկան մրցակցի ուժեղ հարձակվողների դեմ: «Ուոթֆորդը» տպավորեց ինձ: Այս թիմն ունի հրաշալի հարձակվողներ, որոնք շատ ուժեղ են ֆիզիկապես, բայց իմ տղաները բնավորություն ցույց տվեցին:
Ինչ վերաբերում է Իլկայ Գյունդոգանի վնասվածքին, կարծում եմ՝ նա բաց կթողնի տեւական ժամանակ: Դա այսօրվա վատագույն նորությունն է»,- մարզիչի խոսքը փոխանցում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» չորրորդ տեղում է եւ 7 միավոր հետ է առաջատար «Չելսիից»: