ՊԵԿ-ն ավարտել է հարկային բարեփոխումների քառամյա ծրագիրը
EconomicsԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունն ավարտել է հարկային բարեփոխումների քառամյա ծրագիրը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Արդյունքների ներկայացման ժամանակ՝ դեկտեմբերի 15-ին, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ ի տեղակալ Վախթանգ Միրումյանն ամփոփիչ ելույթ է ունեցել՝ շեշտելով կատարված աշխատանքի արդյունավետությունը:
Նա կարևորել է ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի մշակման գործում միջազգային փորձագետների աջակցությունը՝ համաշխարհային փորձի ուսումնասիրման և վերլուծությունների կատարման առումով:
Վախթանգ Միրումյանն ընգծել է հարկային ոլորտի բարեփոխումներին հանրությանն իրազեկ և մասնակից դարձնելու գործում ՊԵԿ-տնտեսվարող քննարկումների արդյունավետ հարթակ ձևավորելուն ուղղված ջանքերի նշանակությունը:
Նրա դիտարկմամբ, Համաշխարհային բանկի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ ՊԵԿ-ի համագործակցության շրջանակում համապատասխան մոդուլների մշակմամբ կատարելագործվել են նաև հարկային մարմնի տեղեկատվական համակարգերը»: