Լացիոն պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել Ինձագիին
SportԻտալական «Լացիոյի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ակումբի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ առաջարկ է ստանալու, տեղեկացնում է «Football Italia»-ն:
Աղբյուրի փոխանվմամբ, հռոմեական ակումբը պատրաստվում է մինչև 2019 թվականը գործող պայմանագիր առաջարկել Ինձագիին:
Իտալացի մասնագետի ներկայիս պայմանագիրը նախատեսված էր մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի 16 տուրերից հետո Ինձագիի գլխավորած «Լացիոն» 31 միավորով մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում է: