Yerevan, 25.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մեկնարկում է Հայ կոմպոզիտորական արվեստի 5-րդ փառատոնը

Հոկտեմբերի 13-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ արդեն 5-րդ անգամ մեկնարկում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը։ Այս տարի այն նվիրվում է անվանի հայ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 85-ամյակին և կրում է Տերտերյան-ֆեստ անվանումը։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ընդգծեց, որ փառատոնը ներառելու է յոթ համերգ, ներկայացվելու են հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները: «Այսօր ներկայացվող համերգային ծրագրում կկատարվեն Ավետ Տերտերյանի անտիպ ստեղծագործությունները։ Անձնական արխիվներից մենք կարողացանք ձեռք բերել և թվայնացնել Տերտերյանի դեռևս չկատարված ստեղծագործությունները, ինչը կարևոր ձեռքբերում է երաժշտական աշխարհի համար։ Ինձ համար շատ կարևոր է, որ Ա. Տերտերյանի երաժշտությունը հնչելու է Երիտասարդական նվագախմբի կատարմամբ և հնչելու է ոչ միայն Հայաստանում: Փառատոնից դուրս մենք Տերտերյանի գործերը կկատարենք նաև արտասահմանում»,- նշեց Սերգեյ Սմբատյանը։

Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյանը ողջունեց այն փաստը, որ Երիտասարդական նվագախմբի կողմից կատարվում են հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Նա նշեց, որ Ավետ Տերտերյանը համարվում է 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտորներից մեկը։ Նրա հոբելյանը նշվում է Ռուսաստանում, Գերմանիայում: Տերտերյանն այն բացառիկ կոմպոզիտորներից է, ում ստեղծագործությունները հնչում են ամբողջ աշխարհում: Արամ Սաթյանը հույս հայտնեց, որ շատ կոմպոզիտորների այս փառատոնը կոգևորի։

ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Արամ Գյուրջյանը, անդրադառնալով Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնին, նշեց, որ այն բնույթով եզակի է և տարբերվում է փառատոնի մասին մեր ավանդական պատկերացումներից նախևառաջ այն պատճառով, որ այնտեղ հնչում են այսօր ստեղծագործող կոմպոզիտորների գործերը, շատ պրեմիերաներ, և փառատոնը հայ երաժշտասերի համար ոչ միայն ապահովում է երաժշտական հրավառություն, այլև իր լուրջ նպաստն է ունենում ընդհանուր մշակութային կյանքի, առօրյայի շարունակականության ապահովման և զարգացման մեջ՝ հենվելով մեր հարուստ կոմպոզիտորական ավանդույթների վրա։

Փառատոնի համերգային երեկոների ընթացքում հանդիսատեսի դատին կհանձնվեն հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները: Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի նույնպես Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը փառատոնի շրջանակներում կներկայացնի հոբելյանական երեկոներ:

Փառատոնը տևելու է մինչև դեկտեմբերի 11-ը։

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության աջակցությամբ:

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts