Հարսանյաց զգեստով Մարինկա Խաչատրյանի եւ Էրիկի լուսանկարները հայտնվել են համացանցում
LifestyleՀայտնի դերասանուհի Մարինկա Խաչատրյանը որոշել է ինտրիգ մտցնել սոցցանցերի իր էջերում։ Նա հարսանեկան զգեստով լուսանկարներ է հրապարակել սիրված եւ ճանաչված երգիչ Էրիկի հետ։

Եվ մինչ երկրպագուներից ոմանք շտապել են հետաքրքրվել, թե արդյոք Մարինկան եւ Էրիկը ամուսնացել են, թե ոչ, հայտնվել են այլ կադրեր, որոնցից պարզվում է՝ նրանք մասնակցել են ամանորյա տոնական նկարահանումների։

Լուսանկարներից երեւում է, որ տոնական նախագծերից մեկում Էրիկը կլինի ցանկալի փեսացու, ով միանգամից երեք ընտրյալ ունի։
