Yerevan, 26.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Իրացվող կաթնամթերքի որոշ արտադրատեսակներ չեն երաշխավորում սպառողների առողջությունը

Society

Հարգելի գործընկերներ,

Վերջին ժամանակահատվածում ակտիվ քննարկվում էին կաթնամթերքի շուկայում առկա խնդիրները: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքների հրապարակումից հետո, ցավոք մտահոգությունները միայն ավելացան, քանզի հաղորդագրությամբ ոչ միայն չտրվեցին հանրությանը հուզող հարցերի պատասխանները, այլև առաջացան նոր հարցեր: Մասնավորապես՝ որ կաթնամթերքներն են ենթարկվել փորձաքննության, և որ ընկերության որ արտադրատեսակում ինչպիսի խնդիրներ են հայտնաբերվել, քանի որ կաթնամթերք են համարվում ինչպես կաթն ու թթվասերը, այնպես էլ՝ սերուցքն ու պանիրը:

Հասարակական հատվածում ակտիվ քննարկվում էր նաև այն հանգամանքը, որ օրինախախտ տնտեսվարողների ցանկում հիմնականում նշված էին փոքր ընկերությունների անուններ: Շարունակում էր մտահոգիչ մնալ այն հարցը, թե ինչ իրավիճակ է սպառման հիմնական ծավալներն ապահովող ընկերություններում:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության կողմից իրականացվել է ուսումնասիրություն կաթնամթերքի շուկայում: Իրացման ցանցից նմուշառվել և փորձաքննության են հանձնվել կաթնամթերքի սպառման հիմնական շուկան ապահովող արտադրողների` «Աշտարակ կաթ» ՓԲԸ, «Արզնի կաթ» ՍՊԸ, «Բիոկաթ» ՍՊԸ, «Բոնիլատ» ՍՊԸ, «Դուստր Մարիաննա» ՍՊԸ, «Թամարա և Անի» ՍՊԸ, «Մարիլա» ՍՊԸ և «Չանախ» ՍՊԸ –ների որոշ արտադրատեսակներ:

Ստորև ներկայացվում են հայտնաբերված խախտումները` ըստ արտադրողի, արտադրատեսակի (համաձայն մակնշված արտադրության օրվա) և անհամապատասխության ցուցանիշների:

«Աշտարակ կաթ» ՓԲԸ

Կաթնաշոռ դասական «Աշտարակ կաթ» 180գ. արտադրված 09.12.2016 թ.

Չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով

Թթվասեր դասական «Աշտարակ կաթ» 18% յուղ., 400գ. արտադրված 09.12.2016 թ.

Չի համապատասխանում խմորասնկերի ցուցանիշով

«Արզնի կաթ» ՍՊԸ

Կաթ պաստերացված Արզնի կաթ – 3,2% յուղ., 1լ. արտադրված 09.12.16 թ.

Չի համապատասխանում ԱՑԽՄ և ՄԱՖԱՄ ցուցանիշներով

Կաթնաշոռ «Արզնի կաթ» 9% յուղ., 180գ. արտադրված 09.12.2016 թ.

Չի համապատասխանում ԱՑԽՄ,խմորասնկերի և բորբոսասնկերի ցուցանիշներով

Սերով թթվասեր Արզնի կաթ 20% յուղ., 400գ. արտադրված 08.12.16 թ.

Չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով

«Բիոկաթ» ՍՊԸ

Կաթ պաստերացված ֆիրմային Բիոկաթ – 3,5% յուղ, 1լ. արտադրված 09.12.16 թ.

Չի համապատասխանում ԱՑԽՄ և ՄԱՖԱՄ ցուցանիշներով

Կաթնաշոռ «Բիոկաթ» 15% յուղ., 150գ. արտադրված 10.12.2016 թ.

Չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով

Թթվասեր «Բիոկաթ» 20% յուղ., 400գ. արտադրված 10.12.16 թ.

Չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով

«Բոնիլատ» ՍՊԸ

Կաթ պաստերացված «Bonilat» - 3,6% յուղ., 1լ. արտադրված 10.12.2016 թ.

Չի համապատասխանում ՄԱՖԱՄ ցուցանիշով

Կաթնաշոռ «Բոնիլատ» 12% յուղ., 150գ. արտադրված 10.12.2016թ.

Չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով

Թթվասեր «Բոնիլատ» 20% յուղ., 400գ. արտադրված 10.12.16թ.

Չի համապատասպանում ԱՑԽՄ ցուցանիշով

«Դուստր Մարիաննա» ՍՊԸ

Կաթնաշոռ «Մարիաննա» 9% յուղ., 180գ. արտադրված 10.12.2016թ.

Չի համապատասխանում կաթնաթթվային մանրէների և խմորասնկերի ցուցանիշներով

«Թամարա և Անի» ՍՊԸ

Կաթնաշոռ «Ani Product» 9% յուղ., 200գ. արտադրված 09.12.2016թ.

Չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով

«Մարիլա» ՍՊԸ կաթ

Կաթնաշոռ «Մարիլա» 9% յուղ., 200գ. արտադրված 10.12.2016թ.

Չի համապատասխանում կաթնաթթվային մանրէների և խմորասնկերի ցուցանիշներով

«Չանախ» ՍՊԸ

Կաթ պաստերացված Չանախ – 3,2% յուղ., 1լ. արտադրված 10.12.2016 թ.

Չի համապատասխանում ՄԱՖԱՄ և ԱՑԽՄ ցուցանիշներով

Հատիկային կաթնաշոռ «Չանախ» 4% յուղ, 180գ. արտադրված 10.12.2016թ.

Չի համապատասխանում ԱՑԽՄ, խմորասնկերի և բորբոսասնկերի ցուցանիշներով

Թթվասեր«Չանախ» 20% յուղ., 400գ. արտադրված 10.12.2016թ.

Չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով

Հաշվի առնելով, որ նմուշառումն իրականացվել է սառնարաններից, որոնք ապահովել են պահպանման պայմանները, ինչպես նաև այն հանգամանքը, որ նմուշների տեղափոխումն իրականացվել է պատշաճ սառնարանային պայմաններում` կարելի է եզրակացնել, որ խնդիրներն առաջացել են արտադրության կամ իրացման ցանց տեղափոխման փուլերում:

Կոչ ենք անում`

- Սպառողներին` խուսափել վերոնշյալ արտադրանքի օգտագործումից (թթվասերները դեռևս գտնվում են

պիտանելիության ժամկետի մեջ)

- Իրացնողներին` իրացման ցանցից դուրս բերել նշյալ խմբաքանակները

- Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը` հետևողական լինել գործընթացին:

Հայտնաբերված խախտումները փաստում են, որ նշված կաթնամթերքի սպառումը չի երաշխավորում սպառողների առողջության պաշտպանությունը և պարունակում է առողջական ռիսկեր:

Հավելենք նաև, որ մթերքները փորձաքննության են ենթարկվել անվտանգության ընտրանքային ցուցանիշների նկատմամբ, հայտնաբերվել են նաև մակնշման խախտումներ: Փորձաքննության արդյունքների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը կտրամադրվի սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը նաև գրավոր` համապատասխան քայլերի և գործողությունների առաջարկություններով:

Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia