Իրինա Շեյկն ու Բրեդլի Կուպերը շուտով կամուսնանան
LifestyleԼոս-Անջելեսի սպա-սրահներից մեկի մոտ մոդել Իրինա Շեյկին սպասող պապարացիները զուր չեն ծախսել իրենց ժամանակը: Նրանք հասցրել են լուսանկարել ռուս սուպերմոդելին, որի մատին նշանադրության մատանի է եղել: Ադամանդներով շրջանակված հրաշագեղ զմրուխտե մատանին չնկատել պարզապես հնարավոր չէր:
Լուսանկարները հրապարակած «TMZ» պարբերականը 30-ամյա սուպերմոդելի երկրպագուներին շտապել է հայտնել, որ մատանին, իսկապես, Բրեդլի Կուպերի նվերն է: Ինչպես հայտնի է, Իրինան հենց նրա երեխային է կրում կրծքի տակ և արդեն ակնհայտ է, որ շուտով կկայանա Շեյկ- Կուպեր զույգի հարսանիքը: Ի դեպ, լուսանկարում մոդելի հագին ազատ ոճի մինի-զգեստ է, որը թաքցնում է նրա՝ գնալով ավելի կլորիկացող փորը:
Հիմա արդեն հայտնի պարբերականները գլուխ են կոտրում նրա վրա, թե որքանո՞վ է նման Իրինա Շեյկի ամուսնական մատանին այն մատանուն, որը ռուս միլիարդատեր Եգոր Տարաբասովը ժամանակին նվիրել էր Լինդսի Լոհանին:

