Ջեորջինա Ռոդրիգեզը փայլում է Քրիշտիանու Ռոնալդուի հետ ռոմանտիկ ճաշին (ֆոտո)
LifestyleՔրիշտիանու Ռոնալդուն վերադարձել է Մադրիդ, որտեղ 31-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստին նկատել են ընկերուհու՝ Ջեորջինա Ռոդրիգեզի հետ։ Զույգը մեկնելիս է եղել ռոմանտիկ ճաշի։
Ռեալ Մադրիդի աստղն իր 4-րդ Ոսկե գնդակն ստանալուց հետո սևահեր ընկերուհուն հրավիրել էր ժամադրության տեղի ճապոնական Kabuki Wellington ռեստորան, որտեղ նրանք գրավել էին բոլորի ուշադրությունը։
Ռոնալդուն կրում էր կապույտ պիջակ, սպիտակ վերնաշապիկ, որը համադրել էր ջինսերի հետ։ Ջեորջինան կրում էր կիտրոնագույն կարճ ու կիպ զգեստ՝ ցուցադրելով իր երկար ոտքերը։ Զգեստի վրայից կրում էր վերարկու։
Ջեորջինան, ով մինչև վերջերս աշխատում էր Մադրիդի Gucci-ի խանութում, հագուստի հետ համադրել էր Gucci փոքրիկ պայուսակ։

