Թիվ 46 երթուղու ավտոբուսում 42-ամյա կնոջ պայուսակից 300 դրամ են գողացել
SocietyԴեկտեմբերի 12-ին, ժամը 17.25-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 42-ամյա Նունե Ն.-ն եւ հայտնել, որ թիվ 46 երթուղու ավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը՝ 300.000 դրամով եւ անձնագրերով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Աբովյան փողոցի թիվ 38 հասցեից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 26-ամյա Սպարտակ Մ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն: