ԿԸՀ-ն նշանակել է 38 տարածքային ընտրական հանձնաժողովների անդամներին
SocietyԿենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 16-ին գումարել է արտահերթ նիստ:
Ինչպես տեղեկացրին ԿԸՀ մամուլի ծառայությունից, Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, նիստում նշանակվել են 38 տարածքային ընտրական հանձնաժողովների անդամներին` 6 տարի ժամկետով:
Պահպանելով տարբեր սեռերի հավասարության չափանիշը` թվով 18 տարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը միաձայն նշանակվել են ամբողջությամբ, իսկ 20 տարածքային ընտրական հանձնաժողովների կազմերն ընտրվել են նախապատվության քվեակարգով:
Դեկտեմբերի 17-ին` ժամը 14.00-ին, կգումարվեն տարածքային ընտրական հանձնաժողովների առաջին նիստերը, որոնց ընթացքում կընտրվեն հանձնաժողովների նախագահներ, հանձնաժողովների նախագահների տեղակալներ և հանձնաժողովների քարտուղարներ: