«Նասդաք Արմենիա»-ում կատարվել է 600 հազար դոլարի առքուվաճառք
«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում հոկտեմբերի 13-ին կատարվել է 600 հազար դոլարի առքուվաճառք։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքի պահանջարկը կազմել է 412.25 դրամ, առաջարկը' 412.50 դրամ:
Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կատարվել է 12 գործարք' 35,5 մլրդ դրամ ընդհանուր ծավալով: Բացման տոկոսադրույքը կազմել է 6.75, փակմանը' 6.50, միջին տոկոսադրույքը կազմել է 6.5968 տոկոս:
Սեպտեմբերի 12-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 409.00 դրամ: Սեպտեմբերի 13-ին, 14-ին և 15-ին այդ արժույթի առքուվաճառք չի կատարվել: Սեպտեմբերի 16-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 408.50, 17-ին' 407.02, 18-ին' 407.50, 19-ին' 407.00 դրամ: Սեպտեմբերի 20-ին և 21-ին առքուվաճառք չի կատարվել: Սեպտեմբերի 22-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 407.00, 23-ին' 406.49, 24-ին' 407.00 դրամ:
Սեպտեմբերի 25-ին առքուվաճառք չի կատարվել, սեպտեմբերի 26-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 408.95 դրամ, 27-ին' 409.25, 29-ին' 408.00, 30-ին' 407.54 դրամ: Հոկտեմբերի 1-ին միջին փոխարժեքը կազմել է 407.00, հոկտեմբերի 2-ին գործարք չի կատարվել, 3-ին միջին փոխարժեքը կազմել է 408.50, 4-ին և 5-ին գործարք չի կատարվել:
Հոկտեմբերի 6-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 409.96 դրամ, 7-ին' առուվաճառք չի կատարվել, 8-ին միջին փոխարժեքը կազմել է 411.68, 9-ին' 412.50 դրամ: Հոկտեմբերի 10-ին, 11-ին, 12-ին առքուվաճառք չի կատարվել։