Ձմեռային 7 խորամանկություն, որ պետք է իմանա յուրաքանչյուր վարորդ
LifestyleBlogNews–ը գրում է.
Ձմեռը շատ բարդ ժամանակաշրջան է վարորդների համար, քանի որ ձյան գալուն պես այնքան խնդիրներ են առաջանում՝ փոխել անվադողերը, մաքրել հայելիները, սրբել ձյունը և այլն։
BlogNews–ը որոշել է օգնել բոլոր վարորդներին 7 խորամանկ հնարքներով, որոնց օգնությամբ կարելի է ազատվել բոլոր այդ խնդիրներից։
Սառած ապակի

Ինչպես լուծել խնդիրը․ խառնեք ջուրը և քացախը (3 ։ 1 հարաբերությամբ) և քսեք ապակուն։ Եթե ապակիները արդեն սառչել են, ապա խառնեք 600մլ սպիրտը 200մլ ջրի հետ և մեջը մեկ կաթիլ ամանի հեղուկ ավելացրեք, ինչից հետո ստացված հեղուկով մաքրեք ապակիները։
Սառած փական

Ինչպես լուծել խնդիրը․ ձեռքերը ախտահանելու համար նախատեսված քսուքը կօգնի Ձեզ ազատվել սառույցից։ Պարզապես մի քանի կաթիլ քսեք բանալու կամ անցքի վրա, և խնդիրը լուծված է։ Եթե ցանկանում եք, որ փականը երբեք չսառչի, ապա ձյան գալուց որոշ ժամանակ առաջ մի քիչ WD-40 լցրեք բանալու անցքը։ Դա մի քանի րոպե կպահանջի, սակայն փականը այլևս երբեք չի սառչի։
Դռները չեն բացվում

Սառած դռների խնդրից ազատվելու համար Ձեզ անհրաժեշտ է միայն խոհարարական սփրեյ, որը վաճառվում է բոլոր սուպերմարկետներում։ Պարզապես ցանեք այն դռան ռետինե գծերի վրա և մաքրեք չոր անձեռոցիկով։
Գոլորշապատ ապակիներ

Ինչպես լուծել խդնիրը․ պարզապես մաքրեք ապակիները գրատախտակի բարձիկով, և դրանք այլևս չեն գոլորշապատվի։ Իսկ եթե ցանկանում եք մեկընդմիշտ ազատվել այս խնդրից, ապա անցեք հետևյալ հղումով։
Կողային հայելիների սառցապատում

Որպեսզի ազատվեք այս խնդիրց, կողային հայելիները փաթաթեք պոլիէթիլենային տոպրակով և ամուր կապեք ռետիններով։ Առավոտյան, երբ հեռացնեք տոպրակը, կտեսնեք, որ հայելիները լիովին մաքուր են։
Սառած և գոլորշապատ լուսարձակներ

Սկզբի համար պետք է մանրակրկիտ կերպով մաքրել լուսարձակները, ինչից հետո հարկավոր է մոմի բարակ շերտով պատել դրանք։ Այս հնարքը գործում է մի քանի շաբաթ, ինչից հետո պետք է նորից կրկնել ողջ գործընթացը։
Ինչպես դուրս գալ խորը ձյան միջից

Իրականում, խրվելով ձյան մեջ, կարելի է շատ հեշտությամբ դուրս գալ, եթե իհարկե մեքենան մինչև տանիքը ձյան մեջ չէ։ Պարզապես մի քանի տոպրակ կենդանիների համար նախատեսված ավազ պահեք մեքենայի մեջ։ Եթե մեքենան խրվել է, ապա պարզապես ցանեք դա անվադողերի տակ և այդպես դուրս եկեք։ Եթե սա նույնպես չի օգնում, վերցրեք մեքենայի միջի գորգը և դրեք անվադողի տակ։ Դա հավելյալ ամրություն կստեղծի և դուք անպայման կկարողանաք դուրս գալ ձյան միջից։