Արոնյանը կիսեց միավրը Անանդի հետ
SportՇախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Լնդոնի մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` London chess classic մրցաշարի 7-րդ տուրում Արոնյանի մրցակիցն աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդն էր: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով և պարտիայի 30-րդ քայլին համաձայնեց կիսել միավորը:
Այս տուրից հետո Արոնյանն ունի 3,5 միավոր: Առաջատարը 5 միավորով ԱՄՆ ներկայացնող Սոն է: 8-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Հիկարու Նակամուրան է: