Վիրահայոց թեմում նշել են հայերեն տպագիր Աստվածաշնչի 350-ամյակը
SocietyՎիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում ոգեկոչվել է հայերեն տպագիր Աստվածաշնչի 350-ամյակը:
Ինչպես տեղեկանում ենք Վիրահայոց թեմի մամուլի դիվանից, միջոցառումը սկսվել է Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու երգչախմբի կատարմամբ «Տերունական աղոթքով, ապա «Հրաշափառ«-ի հնչյունների ներքո հանդիսավորությամբ դահլիճ է բերվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սրբատառ Կոնդակը՝ Աստվածաշնչի հայերեն տպագրության 350-ամյակի առիթով: Կոնդակն ընթերցել է Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը:
