Ժամանակս հատկացրել եմ ընտանիքիս, հոգևոր կյանքին, ինչն ամենակարևորն է. Արմո
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երգիչ Արմոն արդեն երկար ժամանակ է էկրանային դադար է հայտարարել, երգիչը նոր երգեր ու տեսահոլովակներ չի ներկայացնում, նրան չենք տեսնում նաև հաղորդումների ու նախագծերի շրջանակում:
Թե ո՞ւր է այս շրջանում Արմոն ու ինչո՞վ է պայմանավորված նրա լռությունը, Life.panorama.am-ը պարզել է երգչից.
«Կարծում եմ` երբեմն պետք է լռել, ամբոխից մի փոքր հեռանալ, որպեսզի թարմ ուժերով կարողանալ վերադառնալ: Այս ընթացքում ավելի շատ ժամանակս հատկացրել եմ ընտանիքիս, հոգևոր կյանքին, ինչն ինձ համար ամենակարևորն է»,- նշեց Արմոն:
Խոսելով ասպարեզ հնարավոր վերադարձի մասին` երգիչը նկատեց.
«Նոր երգեր ունեմ, որոնցից մեկը շատ շուտով պատրաստ կլինի, հենց դրա հիման վրա էլ տեսահոլովակ կլինի: Ասեմ, որ երգի թեման շատերին է հոգեհարազատ, այնպես որ, հուսով եմ, որ այն կգնահատվի հանդիսատեսի կողմից»:
Մեր նկատառմանը, թե Արմոն երգից զատ այլ աշխատանքով ևս զբաղվո՞ւմ է, ժպիտով նշեց` ոչ:
Շարունակությունը՝ այստեղ: