Հայաստանում մշակույթի, զվարճությունների և հանգիստի ծառայությունների ծավալն աճել է 28.1 տոկոսով
CultureՀայաստանում 2016 թվականի հունվար-հոկտեմբերին մշակույթի, զվարճությունների և հանգիստի ծառայությունների ծավալը կազմել է 196 մլրդ 342.4 1 մլն դրամ: Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն ավելացել է 28.1 տոկոսով:
Չորս տոկոսով ավելացել է նաև կրթության ծառայությունների ծավալը` 2016 թվականի հունվար-հոկտեմբերին կազմելով 41 մլրդ 785.4 մլն դրամ: Ավելացել է տրանսպորտային ծառայությունների ծավալը` կազմելով 138 մլրդ 943.4 մլն դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը կազմել է 23.1 տոկոս:
Միևնույն ժամանակ կացության և հանրային սննդի կազմակերպման ծառայությունների ծավալը նվազել է 1 տոկոսով` կազմելով 77 մլրդ 601.5 մլն դրամ: