Սերգեյ Բեզռուկովն ու Աննա Մատիոսնը Գերմանիայում են․ առաջին անգամ նրանց հետ շրջագայում է նաև 5 ամսական դուստրը
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Սերգեյ Բեզռուկովի ու Աննա Մատիսոնի դուստրը ծնվելուց ի վեր ընկղմվել է ծնողների սեղծագործական միջավայր։ Ծնողները դեռևս 3 ամսականից դստերը տանում էին նկարահանումների։ Այժմ փոքրիկ Մաշան արդեն 5 ամսական է ու ծնողները որոշել են, որ նա կարող է իրենց հետ մեկնել շրջագայության։ Մաշայի առաջին կանգառը Գերմանիան է, որտեղ Բեզռուկովը հանդես է գալու «И жизнь, и театр, и кино» մոնոներկայացմամբ։
Բեզռուկովն ինստագրամի իր հետևորդների հետ կիսվել է Հաննովերում արված նկարներով, որում Աննա Մատիսոնը մանկական սայլակով է՝ Սուրբծննդյան տոնավաճառի ֆոնին։ Դերասանը նաև իր միկրոբլոգում տարածել է կնոջ ու դստեր մասնակցությամբ տեսանյութ ու պաշտոնական հայտարարություն արել։
«Բոլոր, բոլորին։ Սիրելիներ, իմ կինն՝ Աննան չունի ու չի ունենա անձնական էջեր սոցիալական ցանցերում։ Արգելափակեք կեղծ ինստագրամյան էջերը։ Եկեք միասին պայքարենք։ Հարգանքնեով՝ Ձեր Սերգեյ Բեզռուկով (իրական)»,-գրել է դերասանը։
