«Ռոլանդը ներկա էր փոքրիկիս ծնունդին ու ինձանից շատ էր հուզվել». Գայանեն առաջին անգամ խոսում է դստեր մասին
LifestyleTert.amLife-ը գրում է.
«Ռեինկարնացիա» խմբի Ռոլանդը և նրա կինը՝ Գայանեն, օրերս են վերադարձել Միացյալ Նահանգներից: Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, Գայանեն իր ընկերների և հարազատների հետ նշել է 26-ամյակը: Պարուհու ամուսինն ու հարազատները իսկական տոնի են վերածել օրը: Tert.am Life-ի հետ զրույցում Գայանեն պատմել է ոչ միայն տարեդարձի մասին, այլև առաջին անգամ նաև խոսել է առաջնեկի մասին:
-Ո՞վ առաջինը շնորհավորեց Ձեզ և ի՞նչ անակնկալ ստացաք:
-Ինչպես միշտ, Ռոլանդը. սովորության համաձայն 00:00-ին ծաղիկներով, փուչիկներով, տորթով տուն եկավ: Նույն պահին էլ մայրս հեռախոսով շնորհավորեց: Չնայած նոր ենք վերադարձել՝ Ռոլանդն ասաց, որ երեկոյան անպայման նշելու ենք օրը մեր ընկերների ու հարազատների:
-Ի՞նչ զգացողություններ ունեիք:
-Սկզբում շատ անհանգիստ էի: Ուզում էի օրս լավ անցներ: Վերջում՝ անմոռանալի էր: Շնորհակալ եմ Ռոլանդին և հարազատներիս, որ օրս տոն դարձրին: Բոլորին կարոտել էի ու չէի հասցնում ուզածիս պես շփվել ու կարոտս առնել:

- Նանեն ինչպե՞ս դրսևորեց իրեն:
-Շատ լավ, բոլորին ժպտում էր:) Երեկոյան եկավ, հյուրերին բարևեց ու շուտ գնաց: Երաժշտությունը շատ բարձր էր, չէի ուզում մնար:
-Ի՞նչ եք զգում, երբ թեկուզ մի քանի ժամով հեռու եք լինում փոքրիկից:
-Իհարկե, միշտ չէ, որ կարող եմ իրեն հետս տանել ինչ-որ տեղ: Դրա համար ստիպված թողնում եմ տանը, հետո կարոտած վազում տուն: Շատ կապված ենք իրար հետ: Նույն էլ Ռոլանդն է. չի համբերում, թե երբ պետք է տուն հասնի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ