«Հրապարակ». ՃՈ նախկին պետը պաշտոնանկությունից հետո դեռևս ուշքի չի գալիս
ՃՈ նախկին պետ Արսեն Գալստյանը պաշտոնանկությունից հետո դեռևս ուշքի չի գալիս: Պաշտոնանկության պահից նրա հեռախոսն անջատված էր, ասում էին՝ Հայաստանում չէ: Գրում է «Հրապարակ»-ը:
Երեկ արդեն միացված էր հեռախոսը, սակայն ցավոտ թեմայից չէր ուզում խոսել: Լսելով մեր թղթակցի հարցը, թե ինչն էր իր պաշտոնանկության բուն պատճառը, վերջինս շատ ընկճված պատասխանել է. «Ես հավես չունեմ խոսամ»:
Թերթի դիտարկմանը, թե ոստիկանապետը խորհրդակցության ժամանակ դժգոհել է համակարգի աշխատանքներից, դա՞ է պատճառը, թե՞ այլ պատճառներ էլ կան, Գալստյանը մի քանի անգամ կրկնել է՝ «չգիտեմ»:
Թերթին հասած տեղեկություններով, նա առաջիկայում պաշտոն կզբաղեցնի ոստիկանության կենտրոնական ապարատում, թե կոնկրետ որտեղ, դեռ հայտնի չէ:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: