Մայրաքաղաքում բացվել է Ձմեռային այգի
Society
Առանձնակի կարևորելով ներդրումային այս ծրագրի կյանքի կոչումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ մայրաքաղաքի բնակիչների համար ձմեռային ամիսներին այգին կդառնա իսկապես հետաքրքիր ժամանացի վայր:
«Ժամանցի նման կենտրոնների առկայությունը մեր քաղաքում իսկապես կարևոր է: Վստահ եմ, այգին մեծ ուրախություն կպարգևի մեր երեխաներին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ներդրողներին ու պատասխանատուներին, որ երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի համար ստեղծել են այս չքնաղ միջավայրը»,-նշել է քաղաքապետը:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի 1/8 հասցեում բացված Ձմեռային այգին կգործի յուրաքանչյուր օր՝ 11։00-24։00-ն։









