Զիմբաբվեի 92-ամյա ղեկավարն առաջադրվել է հաջորդ նախագահական ընտրություններին
SportԶիմբաբվեի իշխող կուսակցությունը երկրի 92-ամյա նախագահ Ռոբերտ Մուգաբեի թեկնածությունն առաջադրել է երկրի ղեկավարի պաշտոնի ընտրություններում, որոնք անցկացվելու են 2018 թվականին:
Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը` նշելով, որ 92-ամյա գործիչը հարավաֆրիկյան երկիրը ղեկավարում է 1980 թվականից ի վեր:
Ելույթ ունենալով քվեարկությունից առաջ` Մուգաբեն կոչ է արել համակուսակիցներին դադարեցնել խմբակցային պայքարը իրեն հաջորդողի թեկնածության ընտրության հարցում:
«Մենք տեղյակ ենք առկա տարաձայնությունների մասին, որոնք պայմանավորվել ենք դադարեցնել», - ասել է Մուգաբեն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Զիմբաբվեի գործող նախագահն ինքն իր պատվին հուշարձան էր բացել: