Որ 2 մասնակիցն անցան «Դեպի Եվրատեսիլի» եզրափակիչ
LifestyleTert.am-ը գրում է.
Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում այսօր Մարտան, Արծվիկը, Սյուզաննա Մելքոնյանը և Իջինը պայքարում էին «Դեպի Եվրատեսիլի» եզրափակչի ուղեգիր ստանալու համար։
Նրանց ճակատագիրը կախված էր ոչ միայն հեռուստադիտողների, այլև միջազգային ժյուրիի անդամների քվեարկությունից։ Միջազգային ժյուրիի նախագահն է շվեդ հայտնի պրոդյուսեր, «Melodifestivalen» մրցույթի ղեկավար Քրիսթեր Բյորքմանը, ով հատուկ ժամանել է Հայաստան և մասնակցելու է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նկարահանումներին: Ժյուրիի մյուս 10 անդամները երաժշտական ոլորտի ներկայացուցիչներ են եվրոպական տարբեր երկրներից, ովքեր անմիջական կապ ունեն «Եվրատեսիլ»-ի հետ (նրանց անունները կհրապարակվեն մրցույթից հետո): Այս անգամ արդյունքը տարբերվում էր նախորդ շաբաթվանից։
Ժյուրիի քվեարկությամբ հաջորդ փուլ անցան Արծվիկը (35 միավոր) և Սյուզաննա Մելքոնյանը (30 միավոր)։ Ժյուրիի նվազագույն միավորները ստացան Իջինը (24 միավոր) և Մարտան (21 միավոր), ով նախորդ անգամ ստացել էր ժյուրիի և հեռուստադիտողների առավելագույն ձայները։
Շարունակությունը` այստեղ: