Կասիլյասը խոսել է ԱԱ-2018-ին մասնակցելու մասին
SportՊորտուգալական «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը վստահ է, որ կարող է հրավիրվել Իսպանիայի հավաքական՝ ԱԱ-2018-ին մասնակցելու համար:
«Ես երբեք չեմ հանձնվել, չեմ փորձել խուսափել խնդիրներից, ուղղակի որոշ ժամանակով ստվերում եմ:
Ինձ ասացին, որ հույսեր են կապում Դե Խեայի հետ, ես լսեցի դա, բայց չհեռացա թիմից: Ինչու՞ չխաղալ ԱԱ-2018-ում: Ես մասնակցել եմ Եվրո-2016 թվականի որակավորման փուլի խաղերին», - Կասիլյասի խոսքն է փոխանցել ՖԻՖԱ-ն: