Արթիկում բուք է. Սյունիքում ձյուն է տեղում. կան դժվարանցանելի ճանապարհներ
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ի ժամը 10.00-ի դրությամբ Սյունիքի մարզի Կապան քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է:
Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է: Գորիսի, Կապանի եւ Մեղրու ճանապարհներին ձյուն է տեղում:
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սպիտակի, Սիսիանի, Դիլիջանի, Գավառի, Գորիսի, Ապարանի եւ Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ - տեղ մերկասառույց է:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Տիգրանաշենի ոլորանները, Սոթք-Քարվաճառ, Գյումրի-Վանաձոր, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան եւ Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Ռուսաստանի Դաշնության հատվածում կան 515 կուտակված բեռնատարներ: