Չինաստանում Իբրահիմովիչին առաջարկում են 143 միլիոն եվրո մեկ տարվա համար
SportՉինական Սուպերլիգան շարունակում է ջանք գործադրել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին հրավիրելու ուղղությամբ: Չինաստանի կառավարությունը պատրաստ է ֆինանսապես աջակցել Սուպերլիգայի ակումբներից մեկին եւ 35-ամյա ֆուտբոլիստին մեկ մրցաշրջանի համար առաջարկել 143 միլիոն եվրո աշխատավարձ, հաղորդում է Daily Mail-ը:
Չինական կողմը «Մանչեսթեր Յունայթեդին» առաջարկ կանի արդեն այս ձմեռային տրանսֆերայնի պատուհանի ժամանակ: Ամռանը չինական թիմերից մեկը ազատ գործակալի կարգավիճած ունեցած Իբրահիմովիչին առաջարկում էր տարեկան 66 միլիոն եվրո աշխատավարձ, սակայ Իբրահիմովիչն ընդունեց պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի հրավերը եւ միացավ անգլիական թիմին, որը մտադիր է մեկ տարով էլ երկարաձգել ֆուտբոլիստի պայմանագիրը: