Վենգեր. Դժվար է ընդունել պարտությունը, երբ մրցակիցը 2 գոլն էլ խփում է խաղից դուրս վիճակից
SportԼոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Անգլիայի առաջնության 17-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունից հետո հայտարարել է, որ երկու գոլերն էլ մրցակիցը խփել է խաղից դուրս վիճակից:
«Ես շատ հիասթափված եմ: Դժվար է ընդունել այս պարտությունը, քանի որ երկու գոլերի դրվագներում էլ կար խաղից դուրս վիճակ: Ես ստիպված եմ ապրել սրա հետ, բայց մրցավարները հաճախ են սխալվում մեր դեմ: Բայց նրանք պրոֆեսիոնալներ են, իսկ մենք պետք է մտածենք մեր սխալների մասին: Թիմը ֆիզիկապես լավ պատրաստ չէր: Նախորդ 5 խաղից չորսն անցկացրել են հյուրընկալվելիս, խաղացողները հոգնել են: Այսօր մեր բախտը չբերեց»,- Արսեն Վենգերի խոսքը մեջբերում է BBC-ն:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» կամային հաղթանակ է տարել 2:1 հաշվով: Հանդիպման գլխավոր մրցավարն էր Մարտին Ատկինսոնը: