8 սխալ, որոնք թույլ են տրվում տունը մաքրելու ժամանակ (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Տունը մաքրելու ընթացքում փոքրիկ սխալները կարող են ձեր ջանքերը զրոյացնել և անգամ ավելի մեծ անկարգություն ստեղծել:
AdMe.ru-ն ներկայացրել է ամենատարածված սխալները, որոնք թույլ են տալիս գրեթե բոլորը:
1. Պատուհանները լվանում եք արևոտ եղանակին
Արևը շատ արագ է տաքացնում պատուհանները և պատուհանները մաքրելու ցանկացած միջոց չորանում է, ինչը ավելի մեծ կեղտոտվածության տպավորություն է թողնում: Պետք է սպասեք մի փոքր, քանի դեռ արևը չի հեռացել ձեր պատուհաաններից: 
2. Օգտագործում եք կիտրոն մարմարե հարթությունների վրա
Հաճախ կիտրոնն օգտագործվում է որպես մաքրող միջոց բոլոր հնարավոր հարությունների համար: Սակայն կիտրոնաթթուն կարող է ցանկացած հարթություն խամրացնել: Օգտագործեք հատուկ մաքրող միոցներ, որոնք նախատեսված են որոշակի մակերևույթների համար: 
3. Սրբում եք գորգի վրայի հետքերը
Եթե դուք գինիմ հյութ կամ այլ ըմպելիք եք թափել գորգի վրա, ապա այն սրբելով ավելի եք բարդացնում ձեր գործը: Դա նաև կբերի նրան, որ գործվածքի թելերը կբացվեն ու կկոշտանան: Դրա փոխարեն անհրաժեշտ է սրբիչ վերցնել և սեղմող շարժումներով հեռացնել հետքը:
4. Չեք մաքրում սպունգը
Ամանները լվանալու համար նախատեսված սպունգը յուղ է ներծծում և այն անհնար է մաքրել ջրով: Ամեն անգամ մաքրեք սպունգը օճառով և փոխեք ամեն երկու շաբաթը մեկ:
5. Մակերեսի վրա «հավելյալ» մաքրող միջոց եք լցնում
Դուք հավանաբար կարծում եք, որ հավելյալ մաքրող միջոցը ձեր տունը ավելի մաքուր կդարձնի: Իրականում հակաակ արդյունքն է ստացվում՝ մնում է նստվածք, քանի որ հարթությունն արդեն մաքուր է և միջոցը կեղտ չի հեռացնում:

Շարունակությունը` այստեղ: