Զավեն Անդրիասյանը 6-րդն էր Եվրոպայի կայծակնային առաջնությունում
SportԷստոնիայի մայրաքաղաք Տալլինում ավարտվեց Եվրոպայի կայծակնային շախմատի առաջնությունը:
Առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճեց Դմիտրի Անդրեյկինը, ով 26 հնարավորից վաստակեց 22 միավոր: Ռաուֆ Մամեդովը 20.5 միավորով գրավեց երկրորդ հորիզոնականը, իսկ Սերգեյ Ժիգալկոն 19.5 միավորով եզրափակեց լավագույն եռյակը:
Մեր շախմատիստներից Զավեն Անդրիասյանը մրցաշարի ամբողջ ընթացքում ընթանում էր առաջատարների թվում և պայքարում էր մեդալների համար, սակայն որոշիչ դարձավ ապագա չեմպիոն Անդրեյկինից կրած պարտությունը, և Անդրիասյանը վաստակած 19 միավորով գրավեց 6-րդ հորիզոնականը: Անդրիասյանը նաև 35 կետով բարձրացրեց իր կայծակնային շախմատի վարկանիշը, և այն այժմ կազմում է 2755 կետ:
Սերգեյ Մովսիսյանը նույնպես երկար ժամանակ ընթանում էր մրցաշարի առաջատարների թվում, սակայն նա նույնպես պարտվեց ապագա չեմպիոնին և զիջեց իր դիրքերը: Արդյունքում Մովսիսյանը իր ակտիվում գրանցեց 17 միավոր և գրավեց 31-րդ հորիզոնականը:
Մրցաշարին մասնակցում էին շուրջ 500 շախմատիստ: