ՊՍԺ-ն Էմերիին պաշտոնանկ անելու դեպքում նրան կվճարի 10.5 մլն եվրո
SportՖրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի ապագան մշուշոտ է:
45-ամյա մասնագետի պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված է մինչև 2018 թվականը, սակայն ակումբում դժգոհ են իսպանացու աշխատանքից և կարող են հեռացնել նրան:
Ինչպես տեղեկացնում է «L’Equipe»-ը, Ֆրանսիայի չեմպիոնն Էմերիին պաշտոնանկ անելու դեպքում ստիպված կլինի նրան վճարել 10.5 մլն եվրո:
Ֆրանսիայի առաջնության վերջին երեք խաղերում ՊՍԺ-ն երկու պարտություն է կրել և ոչ-ոքի խաղացել «Նիսի» հետ: