Հայ շախմատիստուհիներն սկսում են հաղթանակներով
SportԱՄԷ Շարժա քաղաքում մեկնարկեց «Շարժայի կանանց գավաթ» միջազգային մրցաշարը, որն այս տարի անցկացվում է արդեն 7-րդ անգամ:
Մրցաշարին մասնակցում են 40 շախմատիստուհի: Մասնակիցների թվում են Հայաստանի երեք պատվիրակ՝ Մարիա Գևորգյանը, Արմինե Բաբայանն ու Սուսաննա Գաբոյանը:
Մրցաշարի առաջին տուրում մեր երեք շախմատիստուհիներն էլ հաղթանակներ տոնեցին: