Տեխզննման կտրոնը վերանալու է, տեխզննումը կստուգվի էլեկտրոնային տարբերակով
SocietyԱյսօր կապի, տրանսպորտի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանն իր ամփոփիչ ասուլիսում անդրադարձել է ավտոմքենաների տեխզննման կտրոնների հետ կապված հարցին:Նախարարը նշեց, որ հարցը քննարկվել է և առաջարկություն է ներկայացվելու կառավարությանը:
«Մենք վերացնելու ենք այդ կտրոնները, այսուհետ այն լինելու է օնլայն տարբերակով, և ճանապարհա-տրանսպորտային տեսուչները համակարգչով հնարավորություն են ունենալու տեսնել տվյալ վարորդը ունի տեխզննում թե ոչ, ավտոմքենան իրականում անցել է տեխզննում թե ոչ»,- ասաց նախարարը: