Գրիզմանը ճանաչվել է տարվա լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստ
SportՄադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը France Football-ի կողմից ճանաչվել է 2016 թվականի լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հաղթողը պարզվել է ժյուրիի քվեարկության արդյունքում, որում ընդգրկված են հիմնականում նրանք, ովքեր նախկինում ևս ճանաչվել են լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստ:
2015 թվականի արդյունքներով մրցանակը հանձնվել էր «ՊՍԺ»-ի կիսապաշտպան Բլեզ Մատյուիդիին:
Գրիզմանը ճանաչվել է Եվրո-2016-ի լավագույն ֆուտբոլիստ, չնայած նրան, որ եզրափակչում Ֆրանսիայի հավաքականը պարտվել է Պուտուգալիայի ընտրանուն: Եվրոպայի առաջնությունում 25-ամյա ֆուտբոլիստը դարձել էր 7 գոլի հեղինակ ու դարձել լավագույն ռմբարկու: «Ոսկե գնդակ»-ի համար քվեարկությունում Գրիզմանը զբաղեցրել էր երրորդ տեղը: