«Բարսելոնա»-ի նախագահը Սուրբ Ծննդի առթիվ բոլոր խաղացողներին նվիրել է iPhone 7s
SportԿատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի «Էսպանյոլ»-ի հետ (4:1) հանդիպումից հետո շնորհավորել է խաղացողներին և մարզչական կազմին Սուրբ Ծննդյան առթիվ և յուրաքանչյուրին նվիրել iPhone 7s: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Mu ndo Deportivo-ն:
Թերթի տեղեկություններով, Բարտոմեուն ստիպված է եղել նվիրել հազար եվրո արժողությամբ հեռախոսները Սուրբ Ծննդյան տոներից մի քանի օր առաջ, քանի որ իմացել է` Խերարդ Պիկեն, Լուիս Սուարեսը, Նեյմարը և Լիոնել Մեսին ձմեռային արձակուրդ են մեկնելու արդեն խաղից հետո:
Մրցաշարային աղյուսակում «Բարսելոնա»-ն զբաղեցնում է երկրորդ տեղը` առաջատար «Ռեալ»-ին զիջելով երեք միավորով, որը մեկ խաղ նաև պակաս է անցկացրել: